Մայրենի Հունվար

Վարժություններ

256. Ընդգծված բառակապակցությունները դարձրո´ւ նախադասություններ:

Օվկիանոսի գաղտնիքների մասին ոչ մի պատմություն լրիվ չի լինի` առանց  նավի անձնակազմի կողմից հավերժ լքված «Մերի Սելեսթ» նավի պատմության: Հակառակ Ազորյան բազմաթիվ կղզիների և Պորտուգալի երկրի միջև հայտնաբերվելու, նավն ավելի հաճախ Բերմուդյան եռանկյունու գաղտնիքի հետ է կապվում: 1872 թ. Դեկտեմբերի 4-ին «Դեի Գրատիա» բեռնանավը հայտնաբերեց նոյեմբերի յոթին, Ամերիկյան քաղաք՝ Նյու Յորքից դուրս եկած և դեպի Ճենովա ուղղություն վերցրած «Մերի Սելեսթ» նավը: Տեսնելով տվյալ առագաստանավը, բեռնանավի կապիտանը վատ նախազգացում ունեցավ` նրա դես ու դեն վարելու կերպի պատճառով: Նա հրամայեց մի խումբ նավաստիների բարձրանալ «Մերի Սելեսթը» վրա: Նավաստիները պիտի իմանային պատահածի մասին և տեղեկացնեին: Նրանք պարզեցին նավի դատարկ լինելը: Չկային կապիտան Բրիգսը, նրա կինն ու աղջիկը, ութ տղամարդկանցից և կանանցից կազմված նավի անձնակազմը:

Նավի վրա ամեն ինչի կարգին լինելը և նավի` եղանակից տուժած չլինելը «Մերի Սելեսթի» մասին բոլոր պատմողներն էլ վկայում են:

Նավի անձնակազմի հետագա ճակատագրի մասին վարկածներից ոչ մեկը փաստերով չի հաստատվել: Եվ այսօր էլ այդ առեղծվածի մասին գիտենք լայն և մեծ, ջրով լի օվկիանոսում հայտնաբերվելու ամսաթվի չափ:

 

257. Տեքստն իբրև զրույց փոխադրի´ր:

 -Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը:

-Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը. հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնված: Եվ ճիշտ են արել. դա շատ համով է:`

 

258. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեք ստը պահպանվի):

Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև, օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ  ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղը սարսափի մատնված` փախչում է:

 

259. Հարցեր գրի´ր` ուղղված այն ուսուցչին, որի դասավանդած առարկան չես կարևորում (փորձի´ր հասկանալ, թե նա ինչո´ւ է ընտրել այդ առարկան, դպրոցում ինչո´ւ են անցնում, ուրիշ երեխաներ ի´նչ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ և այլն): Այդ հարցերը տո´ւր ուսուցչիդ, այդ առարկան դասավանդող այլ ուսուցչի և հրցազրույցը գրի´ առ:

Ես հասկանումեմ որ բոլոր առարկաները շատ կարևորեն, կան այնպիսիները որոնք ես չեմ սիրում, բայց հասկանում եմ որ կարևորեն:

 

260. Փոխադրի´ր` ուրիշ ուղղակի խոսքերն անուղակի դարձնելով:

Մի անգամ, քննություններից առաջ, Էյնշտեյնին հարցրին.

—  Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:

— Բոլորովին,- պատասխանեց Էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:

— Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:

Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց Էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

Վիքիպեդիա

https://nyooooo.wordpress.com/2016/01/28/%D5%AF%D5%A1%D5%A6%D5%A5%D5%B4%D5%AB%D6%80%D5%B8/

https://nyooooo.wordpress.com/2016/02/01/%D5%BC%D5%B8%D6%82%D5%A4%D5%AB-%D5%A3%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80/

Առաջադրանքներ

Հունվարի 18-22

Կարդա  Միսաք Մեծարենցի «Ծիածան» շարքը: Կարդա նաև Ինքնադատութեան փորձ մը «Ծիածան»ին առիթով:

Առաջադրանք

Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ է  ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձիր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

Իմ կարծիքով, կա դրվագ, որտեղ քննադատելը ճիշտ է, իսկ կա ուրիշ դրվագ որտեղ սխալ է: Օրինակ, եթե դու ֆուտբոլ խաղալուց ինչ որ սխալ ես թույլ տալիս, մարզիչը կարող է քննադատել և ճիշտ: Հենց նույն դրությունում, եթե ֆուտբոլիստը ճիշտ է անում, իսկ մարզիչը ասում է, որ դա սխալ է, բայց մնացած բոլորը ասում են, որ դա ճիշտ է, այստեղ քննադատելը սխալ է:

Հունվարի 25-29

  • «Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։

Դու վախենո՞ւմ ես խիստ քննադատելուց: Իսկ ինչպե՞ս ես ընդունում, երբ քեզ են քննադատում:

Ես իմ տարիքում վախենում եմ խիստ քննադատելուց: Կարող է ինչ որ բան սխալ եմ ասում և ամեն ինչ սխալ է լինում: Եթե ինձ մեծն է քննադատում, ապա ես դա ընդունում եմ: Իսկ եթե իմ տարիքային ինչ որ մարդ ես կամ ընդունում եմ կամ ոչ:

Оставьте комментарий